չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 865 նոր դեպք, մահացել է 26 բուժառու

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 865 նոր դեպք, մահացել է 26 բուժառու

Մարտի 9-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 865 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2820 մարդ, մահացել է 26 բուժառու:
 
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 629 930, այստեղից ապաքինվել է 1 մլն 570 884 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 456 մարդ:
 
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 7733 հետազոտություն, այդ թվում 5281-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2452-ը՝ ՊՇՌ:
 
Դրականության օրական ցուցանիշը 11.19% է, վերջին 14 օրվանը՝ 18.43%, վերջին 7 օրվանը՝ 15.55%:
 
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 827 920 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 190 պացիենտ։ 

  • Կիսվել: