շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքում է՝ անկարգությունների նախապատրաստումը չեն ֆինանսավորում

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքում է՝ անկարգությունների նախապատրաստումը չեն ֆինանսավորում

Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը սխալ է անվանել վրացական հետախուզության հայտարարությունը, թե ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ը, ֆինանսավորել է որոշ թրեյնինգներ, որոնք միտված են եղել զանգվածային անկարգություններ կազմակերպելուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ այսօր Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունից հայտնել են, որ Սերբիայի երեք քաղաքացիներ սեպտեմբերի 25-ին USAID-ի հրավերով ժամանել են հանրապետություն և դասընթացներ են անցկացրել հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական ակտիվիստների մասնակցությամբ, որոնք պետք է մասնակցեին իշխանությունը երկրում բռնի միջոցներով տապալելուն:

Canvas կազմակերպությունը ներկայացնող՝ Սերբիայի քաղաքացիները հարցաքննվել են Պետական ​​անվտանգության ծառայության կողմից և արդեն լքել են Վրաստանը։

Ըստ հետախուզական ծառայության՝ դասընթացները ֆինանսավորել է USAID-ն։ Վրաստանի ղեկավարությունը USAID-ից պարզաբանումներ է պահանջել հետախուզական ծառայությունների հետաքննության հետ կապված։

Դեսպանատնից ի պատասխան նշել են. ՛՛Մեր կողմից աջակցվող նախագծերից մեկի դեմ այսօր ներկայացված մեղադրանքները սխալ են և խեղաթյուրում են Վրաստանին ուղղված մեր օգնության նպատակները: USAID-ն աջակցում է Վրաստանի ժողովրդին 1992 թվականից: Ինչպես միշտ այս օգնությունը թափանցիկ է՛՛:

  • Կիսվել: