հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վրաստանի զինվորական ծառայության օրենքում փոփոխություններ են արվել

Վրաստանի զինվորական ծառայության օրենքում փոփոխություններ են արվել

Մեկ ամիս առաջ ընդունված պաշտպանության օրենսգիրքը փոխվում է, գրել է radiotavisupleba.ge լրատվականը, գրում է aliq.ge-ն:

Վրաստանի խորհրդարանում օրենքի նախագիծ է ներառվել, որով կփոխվի պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգելու կանոնները։ Փոփոխությունները կվերաբերեն ուսանողներին և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Նախատեսվող օրենսդրական փոփոխություններով պարտադիր զինվորական ծառայությունից չեն խուսափի հեռավար կրկությամբ սովորող ուսանողները: Այս փոփոխությունը վերաբերում է նաև այն ուսանողներին, որոնք ընդունվել են արտասահմանյան բուհեր, թեև կրթությունը ստանում են ոչ թե օտար երկրում, այլ հեռավար՝ Վրաստանից։ Ի դեպ, պաշտպանական օրենսգրքում հեռավար ուսուցման մասին արձանագրություն մինչ այժմ չկար։

Օրենքը նման ուսանողներին զինվորական ծառայության համար օպտիմալ ձև կառաջարկի, օրինակ.

պահեստազորի կրտսեր սպաների կամավոր զինվորական պատրաստության ծրագիր,
կամավոր զինվորական պատրաստության ծրագիր ուսանողների համար՝ շաբաթական/ամսական մի քանի օր, 4 տարի շարունակ,
զինվորական ծառայության տեսակներից մեկը ընտրելու հնարավորություն, որը 6, 8 և 11 ամիս է:
Բացի այդ, ըստ օրենքի նախագծի՝ հրամանատարը, հաշվի առնելով զինծառայության պայմանները, պարտավոր է լինելու աջակցել զինծառայողի ուսման ընթացքին։ Ուսանողները կօգտվեն ռազմաբազայի գրադարաններից, մարզական, մշակութային և կրթական հաստատություններից, մարզական օբյեկտներից և սարքավորումներից, կապահովվեն հեռավար ուսուցման համար անհրաժեշտ միջավայրով, սարքավորումներով և ինտերնետով:

  • Կիսվել: