ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանի պետական ​​արտաքին պարտքն աճել է

Վրաստանի պետական ​​արտաքին պարտքն աճել է

Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, մեկ տարում Վրաստանի պետական ​​արտաքին պարտքն աճել է 140,282 մլն դոլարով, գրում է aliq.ge-ն:

Տվյալների համաձայն, 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, Վրաստանի պետական ​​արտաքին պարտքը գերազանցել է 8,345 մլրդ դոլարը, այսօրվա փոխարժեքով` գերազանցել է 22,549 մլրդ լարին։  Ըստ ֆիննախի՝ 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ, պարտքի չափը կազմում էր 8,205 մլրդ դոլար, այն ժամանակվա փոխարժեքով՝ 25,416 մլրդ լարի։

Հարկ է նշել, որ 2022 թվականի նոյեմբերին պետական ​​արտաքին պարտքը կազմել է 7,918 մլրդ դոլար կամ այն ​​ժամանակվա փոխարժեքով` 21,501 մլրդ լարի։

2022 թվականի դեկտեմբերի դրությամբ, Վրաստանի ամենամեծ վարկատուներն են՝ Ասիական զարգացման բանկը (ADB), Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և Զարգացման միջազգային բանկը (IBRD): Ըստ տվյալների՝ EIB-ին պարտքը կազմում է 919,651 մլն դոլար, IBRD-ին պարտքը գերազանցում է 1,304 մլրդ դոլարը, իսկ ADB-ին՝ 2,072 մլրդ դոլարը։

  • Կիսվել: