կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վրաստանի ոստիկանությունը կոչ է անում ցաուցարարներին ապաշրջափակել խորհրդարանի շենքը

Վրաստանի ոստիկանությունը կոչ է անում ցաուցարարներին ապաշրջափակել խորհրդարանի շենքը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դիմել է ցուցարարներին և քաղաքական կուսակցություններին դադարեցնել խորհրդարանի շենքի շրջափակումը, տեղեկացնում է Առաջին վրացական հեռուստաալիքը։

«Մեկ անգամ եւս դիմում ենք խորհրդարանի առջեւ ակցիայի կազմակերպիչներին եւ մասնակիցներին ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։ Վարչական մարմնի գրոհի կամ շրջափակումը շարունակելու դեպքում ոստիկանությունն օրենքով տրված մանդատի շրջանակում համապատասխան միջոցներ կկիրառի»,- ասվում է ՆԳՆ հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին տապալել էր սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը, որոնք նախատեսում էին 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների անցկացում մեծամասնական ընտրակարգով՝ անցողիկ զրոյական շեմով:

Իշխող կուսակցության կողմից իր խոստումը չկատարելուց հետո Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի շենքի առջեւ սկսվել է բողոքի անընդմեջ ցույց: Խորհրդակցությունների արդյունքներով ընդդիմությունը եւ քաղաքացիական ակտիվիստները իշխանություններին 3 պահանջ են ներկայացրել՝ ժամանակավոր, տեխնիկական կառավարության ձեւավորում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում համամասնական ընտրակարգով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերակազմավորում:

Նոյեմբերի 17-ին ընդդիմության մեծածավալ հանրահավաքին հայտարարվել է խորհրդարանի պիկետավորման մասին, օրենսդիր մարմնի շենքի բոլոր երեք մուտքերը արգելափակվել են: Ցուցարարները հայտարարում են, որ պատգամավորներին թույլ չեն տա ներս մտնել այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջները չկատարվեն:

  • Կիսվել: