հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստանի խորհրդարանի շենքի ելքերի մոտ լարված իրավիճակ է. արցունքաբեր գազից հետո Վրաստանի ՆԳՆ-ն ջրցան մեքենաներ է կիրառել

Վրաստանի խորհրդարանի շենքի ելքերի մոտ լարված իրավիճակ է. արցունքաբեր գազից հետո Վրաստանի ՆԳՆ-ն ջրցան մեքենաներ է կիրառել

Արցունքաբեր գազից հետո Վրաստանի ՆԳՆ-ն նաև ջրցան մեքենաներ է կիրառել խորհրդարանի հարևանությամբ գտնվող Չիչինաձե և Չիտաձե փողոցներում ցուցարարների դեմ, գրում է  akhaltskha.net-ը:

Խորհրդարանի շենքի ելքերի մոտ լարված իրավիճակ է նկատվում։ Ներկայում այստեղ մոբիլիզացված են հատուկ ջոկատայիններ։ Ներքին գործերի նախարարությունը ձայնային ազդանշանով զգուշացրել է ակցիայի մասնակիցներին՝ հեռանալ հարակից տարածքից։

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի խորհրդարանում առաջին լսումով «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ է ընդունվել։ Հանրահավաքին հավաքվածները բողոքում էին դրա ընդունման դեմ։

Նշենք, որ «Օտարերկրյա գործակալների» փաթեթն իր մեջ երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:

Օրենքների նախագծերը ներկայացրել են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքած և «Ժողովրդի ուժը» շարժումը ձևավորած քաղաքական գործիչներ Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կղավելաշվիլին, Գուրամ Մաճարաշվիլին, Դաչի Բերաիան, Վիկտոր Ջափարիձեն, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան և Զաալ Միքելաձեն։

 

  • Կիսվել: