շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը վթարի է ենթարկվել

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը վթարի է ենթարկվել

Հունվարի 21-ին Նինոծմինդա-Ծալկա ճանապարհին վթարի է ենթարկվել Ախալքալաք Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքի պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Սամվել Մանուկյանը։ Նրան վիրահատել են Թբիլիսիի կլինիկաներից մեկում, ծանոթների խոսքով, նրա կյանքին վտանգ չի սպառնում, փոխանցում է Jnews-ը։

Սամվել Մանուկյանը հունվարի 21-ին մենակ երթևեկել է Թբիլիսի-Ծալկա ճանապարհով, անհասկանալի պատճառներով կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհից և բախվել քարերին։ Սամվել Մանուկյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոց։ Հետազոտությունից հետո նրան սկսել են վիրահատել։

  • Կիսվել: