Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է՝ օսերից 2008թ. պատերազմի համար ներողություն խնդրելու մասին Իվանիշվիլիի հայտարարության կապակցությամբ
2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարության կապակցությամբ Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում:
Հավաքվածները քննադատում են Իվանիշվիլի այն հայտարարությունը, որ նա նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրել է Հարավային Օսիայում արտաքին հրահանգով պատերազմ սանձազերծելու մեջ և ասել, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանն իր մեջ ուժ կգտնի ներողություն խնդրելու դրա համար։
Ցուցարարները «դավաճանական» են համարում Իվանիշվիլիի խոսքերը ինչպես երկրի, այնպես էլ 2008-ի օգոստոսին զոհված վրացի զինվորների նկատմամբ:
Տեսանյութը՝ այստեղ: