ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Վրաստանի գլխավոր վարակաբանի որդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Վրաստանի գլխավոր վարակաբանի որդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար, երկրի գլխավոր վարակաբան Ամիրան Գամկրելիձեի որդին՝ Նիկոլոզ Գամկրելիձեն, վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Նիկոլոզ Գամկրելիձեն տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

Նա Թբիլիսիի կլինիկաներից մեկի վերահսկիչ խորհրդի անդամ է: Նիկոլոզ Գամկրելիձեի գրառման համաձայն՝ նա շփվել է բժիշկներից մեկի հետ, որի մոտ Իտալիայից վերադառնալուց հետո կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Նիկոլոզ Գամկրելիձեն նաև նշել է, որ իրեն լավ է զգում, և որ իր հիվանդության մասին հայտնում է, քանի որ կարծում է, որ հիվանդության մեջ ամոթալի ոչինչ չկա, և պետք չէ խուճապի մատնվել:

«Վստահ եմ՝ եթե ավելի համախմբված լինենք, մեր երկիրը շատ շուտով կհաղթահարի այս մարտահրավերը»,- գրել է նա:

  • Կիսվել: