ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վրաստանի ապագան Եվրոպայում է. նորընտիր օմբուդսմեն

Վրաստանի ապագան Եվրոպայում է. նորընտիր օմբուդսմեն

Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի տապալմանը, գրում է aliq.ge-ն: 

«Գործակալների մասին օրենքի մերժումն այս պահին միակ կարևոր որոշումն էր, որ կարող էր տեղի ունենալ։ Վրաստանի ապագան միայն Եվրոպայում է»,- գրել է Իոսելիանին։

Ի դեպ, Իոսելիանիին խորհրդարանը մարտի 7-ին ընտրել է աղմկահարույց օրինագծից անմիջապես առաջ։ Նրան աջակցել են նաև ընդդիմադիր մի քանի պատգամավորներ։

Հիշեցնենք՝ ժամեր առաջ Վրաստանի խորհրդարանը ցույցերի ճնշման արդյունքում տապալեց «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագիծը։ Օրենքի նախագծի տապալման մասին լուրը լսելով տեղում հավաքված ցուցարարները վանկարկում էին՝ «Վրաստանը հաղթեց»:

  • Կիսվել: