երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վրացական գինու արտահանման 65%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին

Վրացական գինու արտահանման 65%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին

Չնայած վրացական գինու արտահանումը ռուսական շուկայից կախվածությունից հանելու ջանքերին՝ այն նույնիսկ աճել է։

10 ամսում արտահանումն աճել է 6,2%-ով, իսկ կոնկրետ Ռուսաստանում՝ 21,6%-ով։ Արդյունքում Ռուսաստանի մասնաբաժինը վրացական գինու արտահանման ընդհանուր ծավալում կազմել է գրեթե 65%։

Ռուսաստան է արտահանվել 129 միլիոն դոլարի գինի, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 106 միլիոն դոլար էր։

  • Կիսվել: