ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վլադիմիր Զելենսկին քաղաքացիությունից զրկել է Վիկտոր Մեդվեդչուկին, Տարաս Կոզակին, Անդրեյ Դերկաչին եւ Ռենատ Կուզմինին

Վլադիմիր Զելենսկին քաղաքացիությունից զրկել է Վիկտոր Մեդվեդչուկին, Տարաս Կոզակին, Անդրեյ Դերկաչին եւ Ռենատ Կուզմինին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել է «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի»-ի պատգամավորներ Վիկտոր Մեդվեդչուկին, Տարաս Կոզակին, Անդրեյ Դերկաչին եւ Ռենատ Կուզմինին, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Հիմնվելով Ուկրաինայի ԱԽ-ի եւ Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության կողմից պատրաստված նյութերի վրա, մեր պետության Սահմանադրության համաձայն, ես որոշեցի դադարեցնել չորս անձի՝ Անդրեյ Դերկաչի, Տարաս Կոզակի, Ռենատ Կուզմինի եւ Վիկտոր Մեդվեդչուկի քաղաքացիությունը։ Եթե ժողովրդական ընտրյալներն ընտրում են ոչ թե ծառայությունը Ուկրաինայի ժողովրդին, այլ Ուկրաինա եկած մարդասպաններին, ապա մեր գործողությունները եւս համարժեք կլինեն»,- հայտարարել է Զելենսկին։

  • Կիսվել: