կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի կայցելի Վաշինգտոն․ ԶԼՄ

Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի կայցելի Վաշինգտոն․ ԶԼՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի կայցելի Վաշինգտոն։ Ըստ Axios-ի՝ Կապիտոլիումի բլուրը պատրաստվում է ընդունել նախագահ Զելենսկուն Կոնգրեսի համատեղ նիստի համար։ Սա կլինի Զելենսկու առաջին անձնական այցն ԱՄՆ՝ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։

Թեեւ մանրամասները դեռ համաձայնեցվածչեն, ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանությունը ուժեղացնում է անվտանգությունը չորեքշաբթի հնարավոր այցի համար, Axios-ին ասել են մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Սպասվում է, որ Զելենսկին շնորհակալություն կհայտնի օրենսդիրներին Ուկրաինային տրամադրված միլիարդավոր դոլարների օգնության համար, ինչպես նաեւ կբացատրի ֆինանսավորման ավելացման անհրաժեշտությունը։

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Զելենսկու այցը կախված է անվտանգությունից։ Երեքշաբթի օրը գործընկերներին ուղղված նամակում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին խնդրել է «բոլոր անդամներին ֆիզիկապես ներկա լինել չորեքշաբթի երեկոյան մեր նիստին»:

  • Կիսվել: