շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վլադիմիր Սոլովյովի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի

Վլադիմիր Սոլովյովի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի

Ռուսաստանցի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի: Այս մասին մարտի 14-ին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Սոլովյովը կասկածվում է Ուկրաինայի պետական սահմանը փոխելու վերաբերյալ հանրային կոչեր հնչեցնելու համար, ինչը հանգեցրել է մարդկանց զոհվելուն:

«Հաստատվել է, որ Վլադիմիր Սոլովյովը կանոնավոր կերպով աջակցել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության հանցավոր գործողություններին՝ Ուկրաինա ներխուժելու համար և կոչ է արել փոխել նրա տարածքային կառուցվածքը, այդ թվում՝ ռազմական գործողությունների և ռազմական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության ոչնչացման միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում։

Մարտի 14-ին Լվովի Լիչակովսկի շրջանային դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Սոլովյովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Հետաքննությունների պետական բյուրոյի քննիչները հավաքել են փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթ՝ Վլադիմիր Սոլովյովի  նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար:

  • Կիսվել: