շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մարիա Զախարովան, ՌԴ Պետդումայի փոխխոսնակը, Վլադիմիր Սոլովյովը, Մարգարիտա Սիմոնյանը ներառվել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում

Մարիա Զախարովան, ՌԴ Պետդումայի փոխխոսնակը, Վլադիմիր Սոլովյովը, Մարգարիտա Սիմոնյանը ներառվել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում

՛՛Ռուս լրագրողները (քարոզիչները) զինվորականների և պաշտոնյաների հետ միասին ներառվել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում՛՛, այս մասին ասել է The Insider-ի աղբյուրը Եվրամիության կառույցներում։

Պատժամիջոցների ենթարկվածների թվում են հեռուստահաղորդավար և Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը և RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը։

Պատժամիջոցները ներառում են նաև ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, Պետդումայի բոլոր պատգամավորներին, «Ռոսիա» բանկը (հայտնի է որպես Պուտինի ընկերների բանկ), VEB-ն, «Պրոմսվյազբանկը» և այլ ֆիզիկական և իրավաբանական անձիանց: Նրանց բոլորին կարգելվի մուտք գործել
ԵՄ, իսկ Եվրոպայում նրանց ակտիվները (եթե այդպիսիք կան), կսառեցվեն, հայտնում է The Insider-ը։

Պատժամիջոցների վերջնական ցուցակները կընդունվեն այսօր:

 

  • Կիսվել: