հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ձերբակալվել են Սոլովյովի սպանությունը նախապատրաստող նեոնացիստները

Ձերբակալվել են Սոլովյովի սպանությունը նախապատրաստող նեոնացիստները

Ռուսաստանի քննչական կոմիտեն կալանավորել է Ռուսաստանում արգելված ՛՛Ազգային սոցիալիզմ/Սպիտակ իշխանություն՛՛ նեոնացիստական ահաբեկչական կազմակերպության մի խումբ անդամների, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են և Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ պլանավորում էին հասարակական գործիչ, լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը: Այս մասին հայտնել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնից։

Նշվում է, որ ՛՛հանցավոր խմբի անդամները խոստովանական ցուցմունքներ են տալիս Սոլովյովի սպանության նախապատրաստման մասին, որից հետո նրանք ծրագրում էին թաքնվել արտասահմանում՛՛։

Ձերբակալվածների հասցեներում խուզարկությունների ժամանակ առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարք, ՛՛Մոլոտովյան կոկտեյլ՛՛ տեսակի ութ ինքնաշեն հրկիզիչ սարք, վեց ատրճանակ, կարճափող որսորդական հրացան, ՌԳԴ-5 նռնակ, տարբեր տրամաչափի 1000-ից ավելի պարկուճ, թմրամիջոցներ, ուկրաինական կեղծ անձնագրեր՝ խմբի անդամների լուսանկարներով, ազգայնական գրականություն և պարագաներ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պուտինը խոսել է Սոլովյովի դեմ նախապատրաստված սպանության մասին:

 

  • Կիսվել: