շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ ղեկավար Շառլ Միշելի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ ղեկավար Շառլ Միշելի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ԵՄ անդամ երկրներին մարդկային կյանքերի ներդրման գործում իրական ներդրում ունենալ և ստիպել պաշտոնական Կիևին հարգել հումանիտար իրավունքը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

«Ռուսաստանի նախագահը նաև հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավարին, որ Ուկրաինայում իրական վտանգը գալիս է ազգայնական խմբավորումներից, որոնք քաղաքացիական բնակչությանն օգտագործում են իբրև վահան», - ասված է հաղորդագրությունում։ 

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն մի քանի անգամ հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ ուկրաինացի ազգայնական ռազմական խմբավորումները թույլ չեն տալիս խաղաղ բնակչությանը լքել շրջափակված քաղաքները՝ նրանց օգտագործելով իբրև կենդանի վահան ռուսական ԶՈՒ-ի դեմ մարտերի ժամանակ։

  • Կիսվել: