ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի արտահերթ նիստը

Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի արտահերթ նիստը

Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն կներկայացնի 2022 թվականի ԵԱՀԿ-ի Լեհաստանի նախագահության ծրագիրը, հայտնում է Ria.ru—ն։

Միջոցառմանը նախատեսվում է քննարկել եվրոպական անվտանգության ընդհանուր թեմաներ՝ առանց «սուր, արդիական հարցեր» առաջադրելու։ Լեհաստանի ԱԳՆ ղեկավարից հետո ելույթ կունենան ԵԱՀԿ 57 անդամ երկրների ներկայացուցիչներ և դեսպաններ, նշել են դիվանագիտական ​​առաքելությունից։

Ավելի վաղ Լեհաստանի ԱԳՆ-ն նշել էր, որ 2022 թվականին ԵԱՀԿ-ում երկրի նախագահության առաջնահերթությունները կլինեն հակամարտությունների լուծման հարցում աջակցություն ցուցաբերելը, համաճարակի հետևանքով առաջացած մարտահրավերներին արձագանքելը և ԵԱՀԿ պարտավորությունների կատարման հարցում համագործակցությունը։

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի խոսքով՝ անդամ երկրների միջև երկխոսությունը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների և ԵԱՀԿ գործիքների ու մեխանիզմների կիրառման վրա։

«Մենք կձգտենք ապահովել, որ ԵԱՀԿ-ն աշխատի հնարավորինս արդյունավետ»,- ասել է Ռաուն։

ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի նիստը տեղի կունենա Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի հաջորդ օրը։ Ավելի վաղ Ժնևում երկկողմ բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև։

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելությունն ընդգծել է, որ ընթացիկ հանդիպումը  նվիրված չի լինելու Ռուսաստանի հետ հարաբերություններին, քանի որ ռուսական կողմի հետ լրացուցիչ բանակցություններ չեն նախատեսվում։ Դիվանագետների կարծիքով՝ խոսքը տարբեր ֆորմատների մասին է, քանի որ ԵԱՀԿ-ում, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, Ռուսաստանը լիիրավ անդամ է։

  • Կիսվել: