հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վետերանների հետ հանդիպման ժամանակ Բայդենը վիրավորել է իռլանդացիներին ու շփոթել իր կնոջ հորն ու պապին

Վետերանների հետ հանդիպման ժամանակ Բայդենը վիրավորել է իռլանդացիներին ու շփոթել իր կնոջ հորն ու պապին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հայրենի Դելավեր քաղաքում վետերանների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթի ընթացքում արտահայտություն է արել, որով վիրավորել է իռլանդացիներին։ Միևնույն ելույթի ժամանակ նա նաև շփոթել է իր կնոջ հորն ու պապին, գրում է New York Post-ը։

Բայդենը զրուցելիս է եղել վետերանների նպաստների վերաբերյալ հանդիպման մասնակիցների հետ, երբ «անսպասելիորեն» ողջունել է Երկրորդ համաշխարհային պատերազմի 102-ամյա վետերանին։

«Ես գուցե և իռլանդացի եմ, բայց հիմար չեմ: Ես ամուսնացել են Դոմինիկ Ջակոպայի դստեր հետ: Նշանակում ՝ իմ մեջ մի փոքր իտալական բան կա, հասկանո՞ւմ եք», - ասել է Բայդենը։

Ինչպես նշում է պարբերականը, դաշնային պաշտոնյաներից ու զինվորական վետերաններից կազմված հանդիսատեսը «տարակուսած լռությամբ» էր լսում նախագահի մեկնաբանությունները, մինչդեռ սոցցանցերում դրանք լուրջ քննադատությունների ալիք են բարձրացրել։ Օրինակ՝ լրագրող Մերի Մարգարեթ Օլոհանը Բայդենի արած հայտարարությունը «ատելության հողի վրա արված հանցագործություն» է որակել, իսկ Washington Examiner-ի թղթաբան Ջերրի Դանլիվին հայտարարել է, որ դրանք պարզապես հնացած հակաիռլանդական կարծրատիպեր են։

Հանրապետական սենատոր Թեդ Քրուզի խորհրդական Սթիվ Գեսթն իր հերթին հիշեցրել է, որ Դոմինիկ Ջակոպան իրականում Բայդենի կնոջ՝ Ջիլի պապն է եղել, այլ ոչ թե հայրը։

  • Կիսվել: