Վերջնական համաձայնագիր դեռ չկա. Իրանի նախագահը՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության մասին
Վերջնական համաձայնագիր դեռ չկա: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ձեռք բերված համաձայնությունը կարևոր քայլ է պատերազմի ավարտի և բանակցությունների մեկնարկի համար, սակայն վերջնական համաձայնագիրը դեռ պետք է մշակվի։
Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է բոլոր սցենարներին, և կառավարությունը, անկախ նրանից, թե համաձայնություն կհասնի, թե ոչ, կենտրոնացած է ժողովրդին անկեղծորեն ծառայելու վրա։ Իրանի ժողովուրդը սովորել է իր նահատակ իմամի դասը. նվաստացումը չի կարող հանդուրժվել»։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարել էր, որ Իրանի հետ խաղաղության գործարքն ավարտին է հասցրել։
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործարքն ավարտին է հասցվել։ Բոլորին շնորհավորում եմ։ Այս պահից ես ամբողջությամբ թույլատրում եմ Հորմուզի նեղուցի անմաքս բացումը և միաժամանակ թույլատրում եմ անհապաղ հանել ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը։ Աշխարհի նավեր, միացրեք ձեր շարժիչները։ Թող նավթը հոսի»,-նշել էր ԱՄՆ նախագահը:



