շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից Լիբանանի հարավային և արևելյան շրջաններին հասցրած օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ 153-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

«Ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 1094-ի, իսկ վիրավորներինը՝ 3119-ի», – նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

«Նշվում է, որ Իսրայելի կողմից մարտի 2-24-ը հասցրած հարվածների հետևանքով  զոհերի թվում կան նաև 120 երեխաներ։

  • Կիսվել: