չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վերին Լարսն այսօր. Ռուսաստանի հետ սահման տանող ճանապարհին սահմանափակումներ են մտցվել

Վերին Լարսն այսօր. Ռուսաստանի հետ սահման տանող ճանապարհին սահմանափակումներ են մտցվել

 Իրադրությունը կենտրոնական մայրուղում, որը տանում Է դեպի Ռուսաստանի հետ սահման, փոխվել Է սկսված ձնատեղումների եւ ձնահյուսերի պատճառով: Այդ մասին հաղորդել Է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի Կոբի տեղամասում երթեւեկությունն արգելվել Է կցանքով եւ կիսակցանքով ավտոմեքենաների համար: Մյուս բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար երթեւեկությունը Ռուսաստանի ուղղությամբ Ռազմավիրական ճանապարհով ազատ Է:

Մլետա-Գուդաուրի եւ Գուդաուրի-Կոբի ավտոճանապարհին երթեւեկությունն իրականացվում Է շուրօրյա ռեժիմով՝ միայն հակահուսինային թունելներով:

Միակողմանի Է լինելու թունելներով երթեւեկությունը կցանքով եւ կիսակցանքով ավտոմեքենաների, ինչպես նաեւ ավելի քան 30-տեղանոց ավտոբուսների համար:

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն Է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել Է Sputnik-ը:

  • Կիսվել: