հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը բացվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Ավելի վաղ Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակումներ էին մտցվել առատ ձյան և մերկասառույցի պատճառով։
 
Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը շուրջօրյա ռեժիմով է իրականացվում։ Ավտոմեքենաները Գուդաուրի-Կոբի հատվածով կարող են անցնել միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։
Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։

  • Կիսվել: