հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Վենետիկում ջրի մակարդակը կրկին բարձրացել է

Վենետիկում ջրի մակարդակը կրկին բարձրացել է

Վենետիկում դեկտեմբերի 23-ին ջրի մակարդակը 144 սանտիմետրով բարձրացել Է նորմայից, տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները:

Ջրով է ծածկվել փողոցների մեծ մասը, զբոսաշրջիկները եւ քաղաքի բնակիչները հարկադրված են քայլել վերնահարթակներով: Հեղեղումն այնքան լուրջ չի եղել, որքան սպասվում էր. փորձագետները կանխատեսել էին, որ ջրի մակարդակը կբարձրանա մինեւ 150 սանտիմետրի նշագիծ:

Հիշեցնենք, որ Վենետիկում խոշոր հեղեղում տեղի ունեցավ նոյեմբերին: Նոյեմբերի 12-ին Վենետիկում ջրի մակարդակը նորմայից վեր բարձրացավ 187 սանտիմետրով: Հեղեղման պատճառով քաղաքում սահմանվեց արտակարգ դրության ռեժիմ: Տարերային աղետի զոհ դարձավ երկու մարդ:

Վենետիկի հեղեղումներն Իտալիայում անվանում են «բարձր ջուր»: «Բարձր ջրի» գալու մասին խոսում են, երբ այն զրո կետից, որը գտնվում Է Վենետիկի Պունտա դելլա Սալյուտեի թաղամասում, բարձրանում Է 110 սանտիմետրից ավելի, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

  • Կիսվել: