Վենեսուելայում հայտարարվել է զորահավաք
ԱՄՆ հարձակումից հետո Վենեսուելայի իշխանությունները հայտնել են երկրի զինված ուժերի զորահավաքի մասին՝ նշելով, որ ռազմական դրություն է մտցվում նավթարդյունաբերության և այլ ոլորտների աշխատակիցների նկատմամբ: Այս մասին ասված է իրավական փաստաթղթերի պորտալում հրապարակված հրամանագրում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Փաստաթղթում, մասնավորապես, ասված է. «Հրամայվում է անհապաղ զորահավաք ամբողջ երկրում և ազգային ուժի կիրառում՝ արտաքին ագրեսիան հետ մղելու համար: Պետական ենթակառուցվածքների, նավթարդյունաբերության և այլ կարևոր պետական ոլորտների ռազմականացում։ Նման ձեռնարկությունների անձնակազմը ժամանակավորապես կլինի ռազմական դրության մեջ»:
Բացի այդ՝ հրամանագրում կարգադրվում է նաև ուժեղացնել պարեկային ծառայությունները և անվտանգությունը երկրի ցամաքային, օդային և ծովային սահմաններում։


