երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վաշինգտոնը թույլ չի տա Գազայի հատվածից պաղեստինցիների հարկադիր տեղահանում կամ տարածաշրջանի սահմանների վերաձևում. ԱՄՆ փոխնախագահ

Վաշինգտոնը թույլ չի տա Գազայի հատվածից պաղեստինցիների հարկադիր տեղահանում կամ տարածաշրջանի սահմանների վերաձևում. ԱՄՆ փոխնախագահ

Վաշինգտոնը ոչ մի դեպքում թույլ չի տա Գազայի հատվածից պաղեստինցիների հարկադիր տեղահանում կամ տարածաշրջանի սահմանների վերաձևում: Այս մասին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսը:

Նրա գրասենյակից հայտնել են, որ փոխնախագահը նաև քննարկել է ԱՄՆ-ի՝ Գազայի հատվածում հետկոնֆլիկտային պլանավորմանը վերաբերող գաղափարները, այդ թվում`դրա վերականգնման, անվտանգության ապահովման և կառավարման ջանքերը:

Հարրիսն ընդգծել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չպետք է պահպանի վերահսկողությունը Գազայի հատվածի նկատմամբ:

Ըստ նրա իրադարձությունների նման զարգացումը կհակասի ինչպես Իսրայելի, այնպես էլ պաղեստինցի ժողովրդի շահերին ու տարածաշրջանային անվտանգությանը։

 

  • Կիսվել: