շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վաշինգտոնն ու Բրյուսելը փորձում են ոչնչացնել այլ երկրների ավանդական արժեքները. Վոլոդին

Վաշինգտոնն ու Բրյուսելը փորձում են ոչնչացնել այլ երկրների ավանդական արժեքները. Վոլոդին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պետք է ընդհանուր լուծումներ գտնեն իրենց տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար, Վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Պետդումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Մենք պետք է ընդհանուր լուծումներ գտնենք՝ ապահովելու ՀԱՊԿ անդամ երկրների տեղեկատվական անվտանգությունը: Կարևոր է պաշտպանել մեզ միավորող ավանդական արժեքները, պաշտպանել մարդկանց ապակառուցողական քարոզչությունից և ամրապնդել մեր երկրների թվային ինքնիշխանությունը», - ասել է Վոլոդինը։

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելն այսօր օգտագործում են տարբեր մեթոդներ՝ «անօրինական պատժամիջոցներ սահմանելով, շանտաժով, վախեցնելով, ուռճացնելով հակամարտությունները», ինչպես նաև փորձում են ոչնչացնել այլ երկրների ավանդական արժեքները, նրանց պատմությունը, մշակույթը և կրոնը։

«Ինչու է դա արվում, միանգամայն ակնհայտ է՝ մարդուն ուզում են հանել ընտանիքից ու հասարակությունից, մենակ թողնել իր խնդիրների հետ ու սոցցանցերի միջոցով կախման մեջ դնել, հետո կառավարել իրենց պետության շահերից ելնելով՝ գերիշխող դիրքը պահպանելու համար», - ասել է նա, գրում է «ՏԱՍՍ»-ը։

  • Կիսվել: