չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Վաղը Մեդվեդևն ու Միշուստինը կհանդիպեն

Վաղը Մեդվեդևն ու Միշուստինը կհանդիպեն

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախկին ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, որն այսօր նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնում, հունվարի 17-ին հանդիպում կանցկացնի նոր վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կառավարության մամլուլի ծառայությանը:

Նշվում է, որ հանդիպումը տեղի կունենա ՌԴ Կառավարության տանը:

Այսօր Պետդումայի լիագումար նիստի ավարտին, որի ժամանակ պատգամավորները հավանության են արժանացրել Միշուստինի թեկնածությունը ՌԴ վարչապետի պաշտոնում, կառավարության նոր ղեկավարը հայտարարել է, որ նախարարների նոր կազմը կներկայացնի առաջիկա օրերին:

  • Կիսվել: