կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուրբաթ օրը Սոչիում Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ․ Պեսկով

Ուրբաթ օրը Սոչիում Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ուրբաթ օրը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

«Վաղը, իսկապես, նախագահ Պուտինը Սոչիում ծրագրել է շփումներ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Գրիգորիևիչ Լուկաշենկոյի հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Բելառուսը Ռուսաստանի «ամենամոտ դաշնակիցն է», և որ պետությունների ղեկավարները պարբերաբար շփվում են։

  • Կիսվել: