ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ուկրաինայում զոհվել է Fox News-ի ֆոտոթղթակիցը

Ուկրաինայում զոհվել է Fox News-ի ֆոտոթղթակիցը

Ուկրաինայում զոհվել է Fox News-ի ֆոտոթղթակից Պիեռ Զակրժեւսկին։ Այս մասին հայտնել է Fox News-ի ղեկավար Սյուզան Սքոթը:

՛՛Պիեռը սպանվել է Ուկրաինայում, Կիեւի մոտ գտնվող Գորենկայում՛՛,-նշել է նա։

Սքոթը հավելել է, որ նա փետրվարից ռեպորտաժներ էր վարում Ուկրաինայից եւ թղթակից Բենջամին Հոլի հետ է եղել, ՛՛երբ նրանց մեքենան կրակի տակ է հայտնվել՛՛։

Զակրժեւսկին զինվորական վետերան-ֆոտոլրագրող էր, որը, Սքոթի խոսքով, ՛՛լուսաբանել է Fox News-ի գրեթե բոլոր սյուժեները՝ Իրաքից մինչեւ Աֆղանստան եւ Սիրիա՛՛:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի խոսքով՝ միջադեպի հետեւանքով մահացել է նաեւ ուկրաինացի լրագրող Ալեքսանդրա Կուվշինովան, սակայն Fox-ը դեռ չի հաստատել, որ Կուվշինովան իրենց թիմի հետ է աշխատել։

 

 

  • Կիսվել: