կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ուկրաինայում թույլ են տվել զինվորականների հետ ամուսնանալ առանց նրանց ներկայության

Ուկրաինայում թույլ են տվել զինվորականների հետ ամուսնանալ առանց նրանց ներկայության

Ուկրաինայի նախարարների կաբինետը պարզեցրել է զինվորականների հետ ամուսնությունների կնքումը գրանցման ժամանակ նրանց ֆիզիկական բացակայության դեպքում։ 

Փաստաթղթում նշվում է, որ ամուսնության պետական գրանցումը, եթե ամուսիններից մեկը զինվորական է, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման բաժինները կարող են իրականացնել առանց փեսայի (հարսի) անձնական ներկայության:

Որոշումը տարածվում է փետրվարի 24-ից կազմված ակտերի վրա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

  • Կիսվել: