երկուշաբթի, հուլիս 20
20 / 7 / 2026
Ուկրաինայում պատերազմը միջազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքն է․ Չավուշօղլու

Ուկրաինայում պատերազմը միջազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքն է․ Չավուշօղլու

10 ամիս շարունակվող ուկրաինական ճգնաժամը վերածվել է միջազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքի, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Պատերազմն Ուկրաինայում այս տարի վերածվեց տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքի»,- ասել է Չավուշօղլուն՝ վստահեցնելով, թե Թուրքիան այս հարցում «հավատարիմ է սկզբունքային և հավասարակշռող ակտիվ քաղաքականությանը»։

Չավուշօղլուն նաև հայտարարել է, թե Թուրքիան կողմերի միջև խաղաղություն հաստատելու համար «ջանքեր է ներդնում»։

  • Կիսվել: