Ուկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է քննարկել անվտանգության երաշխիքների ու տարածքային փոխանակման հարցեր. Ռուբիո
Ուկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է քննարկել անվտանգության երաշխիքների ու տարածքային փոխանակման հարցեր: Այս մասին Պարագվայի արտաքին գործերի նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«[Ուկրաինայում] խաղաղության հասնելու համար, կարծում եմ, մենք բոլորս գիտակցում ենք դա, անհրաժեշտ կլինի բանակցել անվտանգության երաշխիքների շուրջ: Անհրաժեշտ կլինի խոսել տարածքային վեճերի և պահանջների, ինչպես նաև այն մասին, թե ինչի համար են նրանք պայքարում»,- ասել է նա:
Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն կանի ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, սակայն որոշումը պետք է կայացնեն Մոսկվան ու Կիևը։
«Տեսնենք՝ ինչպես կընթանա ամեն ինչ վաղը: Նախագահ Թրամփն ակնկալում է վաղը խոսել Պուտինի հետ և արագ, վաղ փուլում հասկանալ՝ հնարավո՞ր է խաղաղություն, թե՞ ոչ»,-նշել է նա:


