Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը ՌԴ ԶՈւ ժամկետային զինծառայողների մասնակցության փաստեր են բացահայտվել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը ՌԴ ԶՈւ ժամկետային զինծառայողների մասնակցության փաստերի բացահայտման մասին։
Ինչպես այսօր նշել է գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ գրեթե բոլոր ժամկետային զինծառայողներն արդեն տեղափոխվել են ռուսական տարածք։
Նրա խոսքով՝ր նյութատեխնիկական առաջադրանքներ կատարող ստորաբաժանումներից մեկը հարձակման է ենթարկվել ազգային գումարտակի դիվերսիոն խմբի կողմից։
՛՛Մի շարք զինծառայողներ, այդ թվում՝ ժամկետային, գերեվարվել են, այժմ համալիր միջոցառումներ են իրականացվում ժամկետային զինծառայողներին մարտական տարածքներ ուղարկելու դեպքերը կանխելու և գերեվարված զինծառայողներին ազատ արձակելու ուղղությամբ՛՛,-նշել է Կոնաշենկովը:
Նա նաև հայտնել է, որ մինչ այժմ ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2786 օբյեկտ։ Շարքից դուրս է բերվել Ուկրաինայի ռազմական օդանավակայանների 90%-ը, որտեղ տեղակայված է ռազմական ավիացիայի հիմնական կազմը։
Կ, անդրադառնալով ուկրաինական օդուժին, ասել է, որ այն չի կարող էապես հակազդել ռուսական ավիացիային. ոչնչացվել է Ուկրաինայի 137 զենիթահրթիռային համակարգ, ինչը կազմում է հեռահար և միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի ավելի քան 90%-ը։ Հատուկ գործողության ընթացքում ցամաքում և օդում ոչնչացվել է 89 ուկրաինական մարտական ինքնաթիռ և 57 ուղղաթիռ։