չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Ուկրաինային ԱՄՆ մատակարարումների փաթեթը կներառի Patriot և HIMARS հրթիռներ. Զելենսկի

Ուկրաինային ԱՄՆ մատակարարումների փաթեթը կներառի Patriot և HIMARS հրթիռներ. Զելենսկի

PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ ռազմական մատակարարումների առաջին երկու փաթեթներում կներառվեն HIMARS և Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռներ, որոնցից յուրաքանչյուրը 500 միլիոն դոլար է։ Այս մասին Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում են նրա գրասենյակից:

Զելենսկին, մասնավորապես, ասել է. «Մենք PURL ծրագրի շրջանակում մեր գործընկերներից ստացել ենք ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար։ Առաջին երկու փաթեթներից յուրաքանչյուրը 500 միլիոն դոլար է։ Ես չեմ բացահայտի այդ փաթեթներում ներառված ամեն ինչ, բայց դրանք Patriot և HIMARS հրթիռներ կներառեն»:

Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ իր երկիրը հոկտեմբերին PURL ծրագրի շրջանակում եվրոպական երկրներից լրացուցիչ 1,5-1,6 միլիարդ դոլարի ներդրումներ է ակնկալում։

  • Կիսվել: