կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրաինայի ԶՈւ-ի հրետակոծության հետևանքով Դոնեցկի կենտրոնում զոհեր ու վիրավորներ կան

Ուկրաինայի ԶՈւ-ի հրետակոծության հետևանքով Դոնեցկի կենտրոնում զոհեր ու վիրավորներ կան

Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Դոնեցկի կենտրոնի հրետակոծության հետևանքով վեց մարդ է զոհվել։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Նախնական տվյալներով՝ Վորոշիլովսկի թաղամասի Չելյուսկինցևի փողոցի հրետակոծության հետևանքով ուղիղ հարված է հասցվել բնակչության աշխատանքի և սոցիալական պաշտպանության վարչության շենքին, փլուզվել են առաստաղները։ Զոհվել է վեց մարդ՛՛:

Նշվում է նաև, որ կրակի տակ է հայտնվել մարդատար ավտոբուսը, ինչի հետևանքով կան վիրավորներ։

 

  • Կիսվել: