չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն պնդում է, որ ռուսական կողմն ունի ավելի քան 10 000 զոհ

Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն պնդում է, որ ռուսական կողմն ունի ավելի քան 10 000 զոհ

Փետրվարի 24-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում ռուսական զորքերի անձնակազմի ընդհանուր կորուստը կազմել է մոտավորապես ավելի քան 10 000 մարդ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։

Դրանում նաև նշվում է, որ ուկրաինական կողմը խոցել է 39 ինքնաթիռ, 40 ուղղաթիռ, 269 տանկ, 945 մարտական զրահապատ մեքենա, 105 հրետանային համակարգ, 19 ՀՕՊ միջոց, համազարկային կրակի 50 համակարգ, 60 ցիստերն՝ վառելիքով և քսանյութերով, 3 անօդաչու, 2 մոտորանավակ, 409  միավոր ավտոմոբիլային տեխնիկա:

Նշենք, ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ ռուսական կողմն Ուկրաինայում ունի 498 զոհ:

  • Կիսվել: