շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Ուկրաինայի ընդերքի մասին համաձայնագիրը կստորագրվի ապրիլի 24-ին. Թրամփ

Ուկրաինայի ընդերքի մասին համաձայնագիրը կստորագրվի ապրիլի 24-ին. Թրամփ

Ուկրաինան և ԱՄՆ-ն օգտակար ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի հուշագիր են ստորագրել, հայտարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Սվիրիդենկոն։

«Մենք հուշագիր ենք ստորագրել, որը հաստատում է մեր թիմերի կառուցողական համատեղ աշխատանքը և մեր ժողովուրդների համար ձեռնտու համաձայնագիր ավարտելու և կնքելու մտադրությունը։

Համաձայնագիրը հնարավորություններ կբացի Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև զգալի ներդրումների, ենթակառուցվածքների արդիականացման և փոխշահավետ գործընկերության համար. հենց այդ նպատակով են թիմերն աշխատում փաստաթղթի վրա»,- ըստ УНИАН-ի՝ նշել է նախարարը: Հուշագիրը համաձայնություն չէ. Ստորագրված փաստաթուղթը հաստատում է ապագայում ամբողջական համաձայնագիր կնքելու մտադրությունը։

  • Կիսվել: