երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ուկրաինայի սահմանից 200 կմ հեռավորության վրա կենտրոնացած է 122 հազար ռուս զինծառայող. Դանիլով

Ուկրաինայի սահմանից 200 կմ հեռավորության վրա կենտրոնացած է 122 հազար ռուս զինծառայող. Դանիլով

Ուկրաինայի սահմանից 200 կմ հեռավորության վրա կենտրոնացած է 122 հազար ռուս զինծառայող: Այս մասին ասել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը, գրում է ՏԱՍՍ-ը:

Դանիլովը, մասնավորապես, նշել է. «Ինչ վերաբերում է զորքերի թվին, ապա այսօր մենք տեսնում ենք 122 հազար, սա 200 կմ հեռավորության վրա, իսկ 143,5 հազարը մեր սահմանից 400 կմ հեռավորության վրա է»:
 
Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի նախագահը և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարությունը «իրավիճակը վերահսկում են»:
 
«Մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ, և սրման դեպքում դա չի կարող տեղի ունենալ ակնթարթորեն: Այսօր մենք պետք է պատրաստվեք դրան, մենք ամեն ինչ վերահսկում ենք»։
 
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը նշել է, որ երկիրն ունի լրացուցիչ ռեսուրսներ և «անհրաժեշտության դեպքում ագրեսորին անպայման հակահարված կտա»,-ասել է Դանիլովը:
 
 

  • Կիսվել: