ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինայի Ռադայի շենքում ռումբի առկայության մասին անանուն հաղորդում է ստացվել

Ուկրաինայի Ռադայի շենքում ռումբի առկայության մասին անանուն հաղորդում է ստացվել

Ուկրաինայի իրավապահ մարմիններն անանուն հաղորդում են ստացել խորհրդարանում ռումբի առկայության մասին, տեղեկացնում է ՛՛Ուկրաինա 24՛՛-ը:

Նշվում է, որ նրանք այժմ ստուգումներ են իրականացնում Գերագույն ռադայի շենքում:

՛՛Ստացվել է հաղորդում ռումբի առկայության մասին, այդ իսկ պատճառով խորհրդարանի շենքում ստուգումներ են իրականացնվում, աշխատում են սակրավորները՛՛,-նշել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ այսօր ռադայում նախատեսվում էր արտահերթ նիստ գումարել, որի շրջանակում պատգամավորները քվեարկելու էին երկրում արտակարգ դրություն մտցնելու հարցի վերաբերյալ:

 

 

  • Կիսվել: