չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ուկրաինայի պաշտպանության նախարարը «անակնկալ» է խոստանում ռուսական զորքերին

Ուկրաինայի պաշտպանության նախարարը «անակնկալ» է խոստանում ռուսական զորքերին

Ուկրաինան զգալի առաջընթաց է գրանցել արտերկրից զենքի և զինամթերքի մատակարարման հարցում։ Սա պետք է «անակնկալ» լինի Ռուսաստանի զորքերի համար։ Այդ մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի Facebook-ին։

«Զենքի ու զինամթերքի մատակարարումը չեմ մեկնաբանի, սա նուրբ հարց է, թող թշնամուն դա անակնկալ լինի: Իմացեք, որ զգալի առաջընթաց կա»,- գրել է պաշտպանության նախարարը։

Ռեզնիկովը հավելել է, որ Ուկրաինան մատակարարներից ստանում է նաև ՆԱՏՕ-ի երկրների բանակների համար արդեն կարված համազգեստները։

Ավելի վաղ Ուկրաինան տանկերի, մարտական ​​ուղղաթիռների և նավերի մատակարարման նոր հարցում էր ներկայացրել Գերմանիային։

  • Կիսվել: