երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել Իգոր Կլիմենկոն

Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել Իգոր Կլիմենկոն

Կառավարությունը ներքին գործերի նախարարի պաշտոնակատար է նշանակել Իգոր Կլիմենկոյին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Կառավարությունը Իգոր Կլիմենկոյին նշանակել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ՝ Ազգային ոստիկանության ղեկավար։ Նա կկատարի ներքին գործերի նախարարի պարտականությունները»,-ասել է Շմիգալը։

Հիշեցնենք, որ Բրովարիում ավիավթարի հետեւանքով զոհվել են Ուկրաինայի ՆԳ նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալ Եվգենի Էնինը, ՆԳՆ պետքարտուղար Յուրի Լուբկովիչը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների ծառայության անձնակազմի երեք անդամներ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայությանը հանձնարարել է Ազգային ոստիկանության եւ այլ մարմինների հետ միասին պարզել ուղղաթիռի վթարի բոլոր հանգամանքները:

«Ընդհանուր առմամբ զոհվել է 14 մարդ, որոնցից 1-ը երեխա է, տուժել է 25 մարդ, որոնցից 11-ը երեխաներ են»,-ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: