երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հրաժարական է տվել

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հրաժարական է տվել

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ հրաժարական է տվել։

«Ես հրաժարականի դիմում եմ գրել։ Ուզում եմ քաղաքակիրթ վարքագծի օրինակ ցույց տալ՝ սկզբունքային սխալ, ուրեմն՝ հրաժարական»,- երեքշաբթի ֆեյսբուքյան իր էջում գրել է Արեստովիչը։

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել էր Արեստովիչին պաշտոնանկ անելու համար ստորագրահավաք սկսելու մասին՝ Դնեպրոպետրովսկում տան մի մասի փլուզման պատճառների մասին նրա հայտարարություններից հետո։

  • Կիսվել: