երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ուկրաինայի հետ բանակցություներում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել․ Պուտին

Ուկրաինայի հետ բանակցություներում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել․ Պուտին

Ուկրաինայի հետ բանակցություներում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել։ Այսօր այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը  հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Ria.ru—ն"

«Ես ձեզ անպայման կտեղեկացնեմ Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին և, առաջին հերթին, թե ինչպես են այժմ ընթանում բանակցությունները․ դրանք այժմ ընթանում են գրեթե ամենօրյա ռեժիմով, կան որոշակի դրական զարգացումներ, ինչպես ինձ զեկուցել են ռուսական կողմի բանակցողները։ Այս ամենի մասին ես ձեզ ավելի մանրամասն կպատմեմ»,- ասել է պետության ղեկավարը։

Երկու երկրների ղեկավարները նաև սահմանափակող միջոցների ազդեցությունը Բելառուսի և Ռուսաստանի տնտեսությունների վրա։

Պուտինը ընդգծել է, որ Մոսկվայի և Մինսկի զարգացումը սահմանափակելու փորձեր միշտ արվել են, սակայն ռուսներին և բելառուսներին միշտ հաջողվել է հաղթահարել այդ խոչընդոտները․ «ԽՍՀՄ-ը ապրել է պատժամիջոցների տակ, զարգացել և հասել է հսկայական հաջողությունների»։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: