ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուկրաինայի դեսպանատունը չի բացառում իր քաղաքացիների տարհանումը Վրաստանից

Ուկրաինայի դեսպանատունը չի բացառում իր քաղաքացիների տարհանումը Վրաստանից

Ուկրաինայի դեսպանատունը չի բացառում Ուկրաինայի քաղաքացիների տարհանումը Վրաստանից, եթե նրանք վտանգի տակ հայտնվեն Մոսկվայի և Թբիլիսիի միջև ուղիղ ավիափոխադրումների վերականգնումից և ռուսների՝ Վրաստան նոր զանգվածային ներհոսքից հետո, Европейская правда-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը, գրում է aliq.ge-ն:

«Ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման և անվտանգության իրական սպառնալիքների բազմապատկման դեպքում դեսպանատունը չի բացառում, որ կդիմի միջազգային գործընկերներին և միջազգային կազմակերպություններին՝ քննարկելու նպատակով Վրաստանից Ուկրաինայի քաղաքացիների զանգվածային տարհանմանն աջակցելու հնարավորությունը», — ասել է Կասյանովը։

Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գովաբանել է Վրաստանին և նրա կառավարությանը՝ Արևմուտքին ընդդիմանալու համար: Լավրովի խոսքով, Արևմուտքն իր քմահաճույքներով խոչընդոտում է Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսությանը:

Ի դեպ, Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթները չեղարկել էր 2019 թվականի հուլիսի 8-ից, այսպես կոչված` «Գավրիլովի գիշեր» անվամբ հայտնի իրադարձություններից հետո։ Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ ռուսական պատվիրակության ներկայությունը թբիլիսյան Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին` միանշանակ չընդունվեց, ինչին հետևեցին հակառուսական բազմամարդ բողոքի ակցիաները։

Հարկ է նշել նաև, որ Մոսկվան պարբերաբար խոսում է «համապատասխան նախապայմանների» դեպքում դեպի Թբիլիսի թռիչքների հավանական վերականգնման մասին։

  • Կիսվել: