հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ուկրաինայի դատախազությունը հայտնել է Խարկովի մարզում քաղաքացիական ավտոմեքենայի գնդակոծման մասին. երեխա է զոհվել

Ուկրաինայի դատախազությունը հայտնել է Խարկովի մարզում քաղաքացիական ավտոմեքենայի գնդակոծման մասին. երեխա է զոհվել

Խարկովի մարզում ռուսական տանկը գնդակոծել է քաղաքացիական ավտոմեքենան, որում եղել է երկու երեխա ունեցող ընտանիք։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ գնդակոծության հետևանքով ծնողներն ու 9-ամյա աղջիկը մահացել են, 17-ամյա տղան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ 

«Ընտանիքը բղավել է, որ խաղաղ բնակիչներ են, սպիտակ դրոշ են ծածանել, բայց ապարդյուն։ Ծնողներն ու 9-ամյա աղջիկը զոհվել են, 17-ամյա տղան վիրավորվել է»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: