չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ուկրաինայի բնակիչները դարձել են Սպիտակ տան հանցավոր քաղաքականության պատանդները. Ռայիսի

Ուկրաինայի բնակիչները դարձել են Սպիտակ տան հանցավոր քաղաքականության պատանդները. Ռայիսի

Ուկրաինայի բնակիչները դարձել են Սպիտակ տան հանցավոր քաղաքականության պատանդները, կիրակի հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Ուկրաինայի բնակիչները, ինչպես եւ Աֆղանստանի, Եմենի ու Իրաքի բնակչությունը, դարձել են ԱՄՆ-ի դավադիր քաղաքականության զոհերը»,-հայտարարել է Իրանի նախագահը կառավարության նիստի ժամանակ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես արդեն հայտարարել է Գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, դեմ է պատերազմին, եւ որքան շուտ ավարտվի պատերազմն, այնքան լավ է բոլորի համար»,-հավելել է Ռայիսին:

  • Կիսվել: