չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ուկրաինան ռուսական նավթի և գազի առևտրի ամբողջական էմբարգո է պահանջում

Ուկրաինան ռուսական նավթի և գազի առևտրի ամբողջական էմբարգո է պահանջում

Կիևը պահանջում է ռուսական նավթի և գազի առևտրի ամբողջական էմբարգո։ Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք պահանջում ենք արյունալի ռուսական նավթի և գազի առևտրի ամբողջական էմբարգո: Կանադան արդեն ընդունել է այդ ուղղությամբ առաջին որոշումները, և այդ ալիքը կշարունակի աճել՛՛:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում հինգշաբթի՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է ՛՛մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության՛՛: Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել ՛՛Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում՛՛:

  • Կիսվել: