հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահի դեմ

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահի դեմ

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ, հայտնում է DW-ն:

Նշվում է, որ համապատասխան հրամանագիրը ստորագրել է Վլադիմիր Զելենսկին։

Պատժամիջոցները սահմանվել են 10 տարի ժամկետով։ Սիրիայի նախագահը բազմիցս աջակցել է Ուկրաինա ռուսական ներխուժմանը։

Բացի Ասադից՝ պատժամիջոցների ցանկում ավելացվել են ևս 299 ֆիզիկական անձինք ՝ գերազանցապես ՌԴ քաղաքացիներ, ինչպես նաև 141 իրավաբանական անձինք։

  • Կիսվել: