Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին և պատրաստակամ՝ դիվանագիտական ջանքեր գործադրելու
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին և պատրաստակամ՝ դիվանագիտական ջանքեր գործադրելու: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի ստեղծված իրավիճակին դիվանագիտական լուծում գտնել:
Խոսելով Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության մասին՝ Կուլեբան նշել է, որ կառույցին անվերապահ անդամակցություն չի լինի, բայց Կիևը ձգտում է արագ լուծելու հատուկ ընթացակարգով կառույցին միանալու հարցը:
Կուլեբան շեշտել է, որ այս փուլում ամեն ինչ կախված է Եվրոպայի քաղաքական կամքից: